Իրանը Ռուսաստանից Ս- 300 զենիթային հրթիռային համակարգեր կստանա անմիջապես արտադրությունից հետո, այլ ոչ թե այդ երկրի պաշտպանության նախարարության զինանոցից՝ այս տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովից:
Սև ծովի հատակին, Սևաստոպոլից ոչ հեռու, գտնվել է վաղնջական ժամանակներից խորտակված հսկայական նավ, որը բեռնված է եղել հարյուրավոր ամֆորաներով, որոնք գերազանց պահպանվել են։ Հնարավոր է, որ գինի ու կարագ են տեղափոխել, երբ նավը խորտակվել է։
Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղարկել է Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում էր մայրաքաղաքում Աք Սարայ նախագահական պալատի շինարարությունը՝ հայտնել է Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, որ Երևանում է խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Տարբեր բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Նախագահը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Մահացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մայրը՝ Եկատերինա Լուկաշենկոն, Բելառուսի գլխավոր հեռուստաընկերության եթերում հայտարարել է Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտը։ Հետաձգվել է Լուկաշենկոի այցը Պակիստան, որ նախատեսված էր մայիսի 28-29-ին:
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...